Snap Inc ընկերության Spectacles արևապաշտպան ակնոցները, որոնք կարող են նկարահանել տասը վայրկյանանոց տեսանյութեր և ուղարկել դրանք Snapchat, պոպուլյար են դարձել զբոսաշրջիկների շրջանում։ Սկզբում նորույթը գրավեց ԱՄՆ-ն, իսկ այժմ ակնոցները կարելի է գնել Snapbot-ի վառ դեղին գույնի հատուկ ապարատներից Լոնդոնում, Մյունխենում, Փարիզում, Վենետիկում և Բարսելոնայում։
Նկարահանումը սկսելու համար բավարար է սեղմել ակնոցի ձախ կողմում գտնվող կոճակը։ Տեսագրությունը ավտոմատ կերպով կուղարկվի օգտատիրոջ Snapchat-ին սմարթֆոնի հավելվածի օգնությամբ։ Այդ կերպ զբոսաշրջիկները կարող են կիսվել իրենց տպավորություններով ընկերների հետ հենց այդ պահին։
Spectacles ակնոցները թողարկվում են երեք գույնով՝ սև, փիրուզագույն և մարջանագույն։ Նորույթի արժեքը 150 եվրո է։ Ակնոցը միանում է Bluetooth-ին կամ Wi-Fi-ին և լիցքավորվում իր տուփում։