Հարավային Կորեայի Սեուլից հետո մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Պուսանում, հունիսի 1-ից կսկսի աշխատել Sky Walk ապակե ծովային ճանապարհը, որը նախատեսված է սուր զբացողությունների սիրահարների համար: Նրա երկայնքով զբոսանքի ընթացքում ջրի վրայով քայլելու պատրանք է ստեղծվում: Ճանապարհը կկառուցվի Իգիդե այգում՝ Օրյուկդո կղզու հարավային կողմում՝ ջրի մակերևույթից 40 մետր բարձրության վրա: Ինչպես հայտնում է Կորեայի Զբոսաշրջային կազմակերպությունը՝ Sky Walk-ը կունենա U տառի ձև՝ տարածվելով ծովի վրա 12-13 մետր: Նոր տեսարժան վայրով զբոսանքը կլինի անվճար: