Շվեյցարիայում կանցկացվի Ապակու փառատոն

Ապրիլի  20-ից  22-ը շվեյցարական Ռոմոն համայնքում  (Romont, Բեռն գավառ) տեղի կունենա Ապակու փառատոն: Միջոցառումը, որը կազմակերպել են  Vitromusée-ը՝ տեղի ապակու թանգարանը, և Ռոմոնի տուրիստական գրասենյակը, անցկացվում է երկու տարին մեկ:

 Vitromusée
Միջոցառումը, որը կազմակերպել են Vitromusée-ը՝ տեղի ապակու թանգարանը, և Ռոմոնի տուրիստական գրասենյակը, անցկացվում է երկու տարին մեկ

2009  և 2011 թվականներին փառատոնին մասնակցել են հազարավոր այցելուներ, ովքեր հետևել են ապակեգործների աշխատանքին: Այս տարի ևս միջոցառումը կլինի այդքան մարդաշատ. հայտնում է Fribourgregion.ch-ը: Տոնի ծրագրում են՝ տոնավաճառ, որտեղից հնարավոր կլինի գնել ապակուց պատրաստված իսկական արվեստի նմուշներ, ցուցահանդես, վարպետության դասեր մասնագետներից, իսկ երեխաներին կառաջարկեն զարդարել ապակե իրեր:

 Vitromusée
Ռոմոնի Vitromusée թանգարանը ունի ապակուց պատրաստված արվեստի գործերի եզակի հավաքածու. սկսած՝ միջնադարյան գունավոր ապակուց, մինչև ժամանակակից միաձուլումներ:

Ռոմոնի Vitromusée  թանգարանը ունի ապակուց պատրաստված արվեստի գործերի եզակի հավաքածու. սկսած՝ միջնադարյան գունավոր ապակուց, մինչև ժամանակակից միաձուլումներ:

You might also like