Գլազգոյի բնակչուհի Մերի Ջոնստոնին ընդգրկել են երկրի ամենահեղինակավոր տեսարժան վայրերի ցանկում. հայտնում է The Scotsman-ը: 60-ամյա շոտլանդուհին իրեն հայտնաբերել է TripAdvisor զբոսաշրջային պորտալի վարկանիշային աղյուսակում, որտեղ նրան տվել են թանգարանի կարգավիճակ:
Ամենահայտնի հուշարձանների ցանկում Ջոնստոնը զբաղեցրել է 87-րդ տեղը, իսկ թանգարանների վարկանիշային աղյուսակում նրան բաժին է հասել 18-րդ հորիզոնականը: Առաջին դեպքում Գլազգոյի բնակչուհին առաջ է անցել The Hydro համերգասրահից, որտեղ վերջերս ելույթ է ունեցել Բեյոնսեն, երկրորդ դեպքում՝ երկու հորիզոնականով զիջել է ժամանակակից արվեստների պատկերասրահին. ասվում է հոդվածում:
Ջոնստոնը պատմել է, որ հաճախ է մտնում TripAdvisor կայք: Շոտլանդուհու կարծիքով՝ վարկանիշային աղյուսակում հայտնվելը կամ ռեսուրսի սխալն է կամ չար կատակ: Նա արդեն դիմել է TripAdvisor -ին իր էջը հեռացնելու խնդրանքով: «Ամեն դեպքում այնտեղ տեղադրված է իմ հիանալի լուսանկարը»,-եզրափակեց Ջոնստոնը: