Աղջիկները, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են համարձակ սելֆիներ, համարվում են պակաս գրավիչ և խելացի: Այս եզրակացությանն են հանգել Օրեգոնայի համալսարանի հոգեբանները: Twitter, Facebook և Instagram կայքերում բաց ինքնանկարների նորաձևությունը ներդրել են երգչուհի Ռիհաննան և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Փորձագետների խոսքերով՝ նման լուսանկարները կարող են դրական արձագանք գտնել տղամարդկանց շրջանում, բայց կանայք դրան շատ բացասաբար են վերաբերվում: Փորձի համար հոգեբանները Facebook սոցիալական ցանցում ստեղծել են երկու կեղծ էջ հորինված կերպարի՝20-ամյա Ամանդա Ջոնսոնի համար և ցույց տվել դրանք 13-ից 25 տարեկան 120 կամավոր աղջիկների:
Երկու էջերում էլ փորձագետները նշել են նույն հետաքրքրությունները, այդ թվում՝ «Մթնշաղի» ֆրանշիզան և Լեդի Գագային: Տարբերությունը եղել են Ջոնսոնի լուսանկարները. առաջին էջում նա պատկերված է եղել սովորական հագուստով, իսկ երկրորդում՝ բաց զգեստով: Կամավորներին խնդրել են գնահատել Ամանդայի գրավչությունը, լավ ընկեր կամ տաղանդավոր աշխատակցուհի դառնալու կարողությունը: Բոլոր երեք կետերով «սովորական» Ջոնսոնը հաղթել է «սեքսուալին»: