Ֆրանսիացի մասնագետները պարզել են, որ կարմիր շրթներկ նախընտրող մատուցողուհիներն մոտ 70%-ով ավելի շատ հնարավորություն ունեն թեյավճար ստանալ տղամարդկանցից, քան այլ գույնի շրթներկով մատուցողուհիները, գրում է Daily Mail-ը:
Հետազոտողները 2 ամսվա ընթացքում ուսումնասիրել են շրթներկի տարբեր գույներ օգտագործող մատուցողուհիների թեյավճարների քանակը: Պարզվել է, որ տղամարդկանց վրա անբացատրելի ազդեցություն են գործում կարմիր շրթներով կին աշխատողները, քանի որ ամենաշատ թեյավճարները հենց նրանց են թողել: Իսկ օրինակ`վարդագույն, շագանակագույն կամ ընդհանրապես շրթներկ չօգտագործող մատուցողուհիների թեյավճարը կազմում է կարմիր շրթներկով մատուցողուհիների թեյավճարի ընդամենը 30%-ը:
Այս ուշագրավ երևույթի պատճառը սեռական ցանկություններն են ու սեքսը, քանի որ կարմիր, գայթակղիչ շուրթերը տղամարդկանց մոտ ասոցացվում են կրքի և սեռական հարբերությունների հետ: Ուստի պարբերականը, հիմնվելով այս բացահայտման վրա, խորհուրդ է տալիս մատուցողուհիներին կարմիր շրթներկ օգտագործել` իրենց եկամուտներն ավելացնելու նպատակով: / Թերթ.am