Իսպանական Կաստիլիա-Լեոն շրջանի մայրաքաղաք և ամենամեծ կենտրոն Վալյադոլիդը իր հյուրերի համար պատրաստել է էքսկուրսիա` նվիրված ջին-տոնիկին: Զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ կոկտեյլների խառնուրդային մշակույթի հետ և դրանցից ընտրել լավագույնը: Ruta de Gin Tonics Premium Fever-Tree երթուղին հասանելի կլինի մինչև հունվարի 6-ը:
Լավագույն ջին-տոնիկը կընտրվի ազգային քվեարկությամբ. այցելուները պետք է փորձեն մրցույթին մասնակցող երեք կոկտեյլները և դրանցից յուրաքանչյուրը գնահատեն երեք չափանիշներով. հայտնում է BuenaEspana-ն: Դա մասնավորապես արտաքին տեսքն է, որակը և պատրաստման ձևը: Քվեարկության բոլոր մասնակիցները ավտոմատ կերպով հնարավորություն կստանան ստանալ բազմաթիվ նվերներ՝ երկու հոգու համար ընթրիք Վալյադոլիդի ռեստորաններից մեկում, մեկ գիշեր հյուրանոցում, Calderón թատրոնի երկու տոմս և Fever-Tree-ի 95 հավաքածու:
Դա առաջին երթուղին չէ Իսպանիայում` նվիրված ջին-տոնիկին: Նախկինում La I Ruta del Gin Tonic երթուղին է առաջարկել Կանտաբրիա նահանգը: Դրա շրջանակներում, բացի համտեսումներից, զբոսաշրջիկները այցելում էին մի քանի բարեր և ակումբներ, ինչպես նաև` իրենք էին մասնակցում լավագույն ջին-տոնիկի պատրաստման մրցույթին: