Լոնդոնի Բուքինգեմյան պալատը, որն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի ներկայիս նստավայրը, բաց կլինի հուլիսի 22-ից հոկտեմբերի 1-ին։ Զբոսաշրջիկներին կթողնեն Բուքինգեմյան պալատ երկու ամիսներին, որոնք թագուհին կանցկացնի իր շոտլանդյան նստավայրում՝ Բալմորալ պալատում։ Ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներ հիանում են պալատի շքեղ ինտերիերով և թագավորական հավաքածուների գանձերով, որոնց թվում են Ռուբենսի, Ռեմբրանդի, Վերմեերի, Պուսսենի և Կանալետտոյի կտավները, բազմաթիվ պարագաները Սևրի ճենապակուց և նրբաճաշակ հնաոճ կահույքը։
Ավանդույթի համաձայն՝ ամառային շրջանում պալատում կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ։ Այս տարի հանրությանը կներկայացվեն Ելիզավետա II թագուհու նվերները, որոնք նա ստացել է իր կառավարման տարիներին երկրի բնակիչներից և այլ երկրների ղեկավարներից։ Ցուցանմուշների թվում են Կանադայի հնդկացիների պաշտամունքային սյունը, Նիգերիայի ժողովրդի ուլունքապատ բազկաթոռը, ոսկե առագաստով նավի մոդելը Չինաստանի նախագահից․ գրում է ITV.com-ը։ Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին կներկայացվեն 250 յուրօրինակ նվեր ավելի քան հարյուր երկրից։