Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի հացթուխները պատրաստել են աշխարհի ամենամեծ բուլկին, տեղեկացնում է «Մետրո» լրատվականը:
65 կգ կշռող թխվածքի տրամագիծը 213 սմ է: Մասնագետները նշել են, որ հսկա բուլկին 2300 սովորական բուլկու քաշ ունի:
Նախագծի հեղինակ Սթյուրթ Հարթլեբրին ասել է, որ իրենց խումբն անչափ մեծ հաճույք է ստացել այն պատրաստելու ժամանակ. «ես շատ հաջողակ մարդ եմ ինձ համարում, քանի որ մասնակցել եմ ռեկորդի ստեղծմանը»,- հավելել է Հարթլեբրին:
Հսկա բուլկին արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: / Tert.am