Մադրիդի կենտրոնական փողոցներում հայտնվել են 2. 15 մետր բարձրությամբ պինգվիններ: Դրանք տեղադրվել են Penguin Madrid 2012. բարեգործական ակցիայի շրջանակներում: Քաղաքում ընդհանուր առմամբ կտեղադրվի 20 բազմագույն թռչուն: Յուրաքանչյուր ֆիգուրը, կազմակերպիչների խոսքերով, հանդիսանում են արվեստի գործեր, քանի որ քանդակների վրա աշխատել են Իսպանիայի հայտնի դիզայներները:
Պինգվիններին Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներում կարելի է տեսնել մինչև օգոստոսի 30-ը: Սեպտեմբերին քանդակները կվաճառվեն աճուրդում, որից ստացված գումարը կօգտագործվի սոցիալական նպատակներով, այդ թվում` աուտիզմով հիվանդ երեխաների բուժման համար: Մինչև աճուրդը բոլոր ցանկացողները կարող են գումար հանգանակել` ուղարկելով SMS ծածկագրային բառով, որը գրված է քանդակների ցուցատախտակին: