Դիպպի դինոզավրի հսկա կմաղքը, որը կանգնեցված է Լոնդոնի Բնական պատմության թանգարանի կենտրոնական սրահում արդեն 109 տարի, թոշակի կանցնի: Դիպպիին կփոխարինի կապույտ կետի 25-մետրանոց կմաղքը:
Թանգարանի խորհրդանիշը համարվող լեգենդար ցուցանմուշը կարող է գնալ շրջագայության ամբողջ երկրով. այս մասին հայտնում է Mirror-ը: Ենթադրվում է, որ հսկա կետը այցելուներին կնայի առաստաղից՝ միաժամանակ խորհրդանշելով այն վտանգը, որը սպառնում է շրջակա միջավայրին այսօր և, վստահաբար կարելի է ասել, նաև ապագայում:
Լեգենդար ցուցանմուշի արխիվ գնալու պատճառներից մեկն էլ այն է, որ կետի կմաղքը իրական է, իսկ Դիպպին պատրաստված էր պլաստիկի վերարտադրությունից: Սակայն, Դիպպին իր ներկայությամբ կուրախացնի թանգարանի այցելու դպրոցականներին և պատմության սիրահարներին առնվազն մինչև 2017 թվականը: