Նկարիչ Ֆլորենտին Հոֆմանը, ով հայտնի է նրանով, որ ամբողջ աշխարհի խոշոր գետերի ջրերում բաց է թողել հսկա ռետինե բադ, այժմ Թեմզայի ջրերում լողալու կուղարկի հսկա ընկերասեր գետաձիու:
Փայտե քանդակը, որը ստացել է Հիպոպո Թեմզա (HippopoThames) անվանումը Լոնդոն է ժամանել 2014 թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 17:30 -ին և միանգամից հայտնվել ջրում Կենտրոնական Լոնդոնում:
«Ես շատ ուրախ եմ, որ Լոնդոնը դարձել է առաջին վայրը Մեծ Բրիտանիայում իմ նախագծի համար: Հիպոպո Թեմզայի նպատակն է բազմազանության և պոզիտիվի ներդրումը մարդկանց առօրյա»:
Նախագծի հեղինակը բացատրել է, որ հենց այս կենդանին է ընտրվել Լոնդոնի համար, քանի որ նախկինում գետաձիներ ապրել են Թեմզայում և սերտ կապ ունեն քաղաքի պատմության հետ: Հիպոպո Թեմզան կլողա Լոնդոնում 4 շաբաթ և այդ ընթացքում կայցելի մայրաքաղաքի 17 շրջաններ: