Ամենափոքր և շքեզ հյուրանոցը բացվել է դեռևս 1728 թվականին Ամբերգում: Այժմ դա հինգաստղանի հյուրանոց է, որի տարածքը 53 քառակուսի մետր է, իսկ լայնությունը 2.5 մետր:
Հյուրանոցը այնքան փոքր է (միայն մեկ սենյակ ունի), որ միաժամանակ այդտեղ կարող է լինել միայն մեկ զույգ ընդամենը:
Հատկանշական է, որ տեղաբնիկները հյուրանոցը անվանում են «Հարսանյաց տուն»:
Հարցն այն է, որ 1728 թվականին այդ շենքը կառուցվել է քաղաքային խորհրդի այն որոշումից հետո, որ երիտասարդները կարող են ամուսնանալ միայն անշարժ գույք ունենալու դեպքում: Որպեսզի սիրահարները կարողանան ամուսնանալ, հնարամիտ տեղաբնիկը կառուցեց այդ փոքրիկ և էժան տունը, որից կարող էին օգտվել անգամ ամենաաղքատ սիրահար զույգերը:
Որպես կանոն` անմիջապես հարսանիքից հետո նորապսակները վաճառում էին տունը հաջորդ աղքատ սիրահար զույգին: