Գերմանիան կգրավի զբոսաշրջիկներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտներով

Գերմանիայի տարածքում գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված 38 օբյեկտ: Որպեսզի հնարավորինս շատ զբոսաշրջիկներ կարողանան ծանոթանալ դրանց, երկիրը սկսում է ակտիվ գովազդային արշավ իրականացնել: Գերմանիայի Ազգային զբոսաշրջային գրասենյակը (DZT) 2014 թվականը նվիրի այդ թեմայի ժողովրդականացմանը՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Համաշխարհային ժառանգությունը Գերմանիայում. էկոմշակութային և էկոլոգիական տուրիզմ» կարգախոսով:

Berlin's Museum Island

Երկրի պաշտոնական զբոսաշրջային կայքում արդեն ստեղծվել են առանձին էջեր, որտեղ ներկայացված է այս օբյեկտների մասին ամբողջական տեղեկատվություն: Համաշխարհային ժառանգության օբյեկտների թվում են՝ Ահենի տաճարը, որտեղ  600 տարիների ընթացքում թագավորել են Գերմանիայի 30 կայսրերն ու թագավորները, Բեռլինի Թանգարանային կղզին, պալատա-պարտեզային անսամբլը Պոտսդամում և Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի  550-կիլոմետրանոց սահմանամերձ ամրությունները:

Palace and Park Ensemble in Potsdam

Ազգային զբոսաշրջային գրասենյակի տվյալներով՝ երկրի հյուրերի 34%-ի համար Գերմանիա այցելության հիմնական պատճառը հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Համաշխարհային ժառանգության ցանկում հայտնված մշակութային, պատմական և բնական հուշարձանների առկայությունն է: Նոր մարքեթինգային քաղաքականության շրջանակներում  DZT-ն սերտորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ -ի Ազգային հանձնաժողովի և Համաշխարհային ժառանգության հուշարձանների ազգային ասոցիացիայի հետ:

You might also like