Բեռլինի մի քանի շրջաններում կարող են արգելել նոր հյուրանոցների և հոսթելների կառուցումը, քանի որ տեղի բնակիչները բողոքում են բազմաթիվ զբոսաշրջիկների աղմուկից: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Կանաչների կուսակցությունը՝ առանց ուշադրություն դարձնելու զբոսաշրջիկներից եկող մեծ եկամտի ծավալին: Կանաչների կուսակցության խորհրդատու Հանս Պանհոֆֆը Ֆրիդրիսխայն-Կրոյբերգ շրջանում հայտարարել է, որ բազմաթիվ զբոսաշրջիկների հետաքրքրությունները խանգարում են տեղի բնակիչներին:
Կանաչների կուսակցությունը ցանկանում է արգելել այդ շրջանում նոր հյուրանոցների և հոսթելների կառուցումը, միաժամանակ հնարավորություն տալով արդեն գոյություն ունեցող հյուրանոցներին գոյատևել: Զարմանալի չէ, որ հյուրանոցների սեփականատերերը կտրուկ են արձագանքել այդ նոր նախագծերին: Գերմանական հյուրանոցների և ռեստորանների ասոցացիայի գլխավոր ղեկավար Թոմաս Լենգֆելդերը մտածում է, որ քաղաքական գործիչները պետք է չխառնվեն այդ գործին: Զբոսաշրջիկները ամեն տարի Բեռլին են բերում միլիարդավոր եվրոներ:
Ներկա պահին Բեռլինում արդեն կա 793 հյուրանոց՝ 13 000 համարով, իսկ մյուս ամիսներին կբացվի ևս մոտավորապես 40%: Բացի դրանից, այդ շրջանում անցակցրած վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ բեռլինցիների 80%-ը հպարտանում է այդքան շատ զբոսաշրջիկների առկայությունով: Եվ քանի դեռ միայն բեռլինցիներն են բողոքում զբոսաշրջիկների քանակից, մյուս բնակիչները փորձում են նրանց օգնությամբ գումար վաստակել. նշում է The Local-ը: