Մարագում հարյուր տարի հանգստից հետո Ֆերդինանդ Պորշչեի առաջին ավտոմեքենան վերանորոգվել է և ցուցադրվում է Շտուտգարտի թանգարանում:
Պորշչեի առաջին ավտոմեքենան ստեղծել են 1898 թվականին և անակնկալ. մեքենայի շարժիչը էլեկտրական է եղել, իսկ մեքենան զարգացրել է մինչև 21 կմ/ժ արագություն: Առաջին անգամ ավտոմեքենան Վիեննայի փողոց է դուրս եկել հունիսի 26-ին 1898 թվականին, երբ Պորշչեն 22 տարեկան է եղել:
1902 թվականնից ավտոմեքենան փոշոտվում էր մարագում, մինչև որ 2014 թվականին չհայտնաբերվեց: Մեքենան վերանորոգել են և այժմ այն գտնվում է Շտուտգարտի ավտոմեքենաների թանգարանում. գրում է The Local-ը: