Գերմանիան ընդունել է բիթքոյնը
Գերմանիայի Ֆինանսների նախարարությունը հրամանագիր է ստորագրել բիթքոյնը օրինական վճարային միջոց ճանաչելու մասին։
Հրամանագիրը ստորագրվել է փետրվարի 27-ին, և նրանում մեջբերվում է Եվրոպական դատարանի 2015 թվականի որոշումը, որը ճանաչել է բիթքոյնը արժույթ՝ հարկման և գանձման տեսակետից։
Հարկ է նշել, որ Եվրոպական դատարանի որոշումը տարակարծության տեղ է թողնում Եվրոմիության երկրների համար կրիպտոարժույթի բնույթի և կարգավորումների հարցում։ Ամեն երկիր կարող է ունենալ իր կարծիքը այն մասին, թե ինչ է բիթքոյնը՝ արժույթ, թե ապրանք․ գրում է ForkLog-ը։
Գերմանիան այժմ պաշտոնապես բիթքոյնը ճանաչել է արժույթ։ Ինչպես նշվում է Ֆիննախի հրամանագրում՝ կրիպտոարժույթը դառնում է օրինական վճարային միջոցների համարժեք, քանի որ օգտագործվում է գործարքների մասնակիցների կողմից՝ որպես պայմանագրային կամ անմիջական վճարման այլընտրանք։
Հատկանշական է, որ Բունդեսբանկի ղեկավար Յոհանիմ Վյուրմելենգը ավելի վաղ հայտարարել էր, որ բիթքոյնի նման արժույթները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի օգնությամբ, ոչ թե առանձին ազգերի մակարդակով։