Գերմանիան ճանաչվել է Եվրոպայի ամենավատ երկրներից մեկը թռիչքների անվտանգության առումով։ Այդ մասին հաղորդվում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության զեկույցում (EASA), որը մեջբերում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ գերմանական կարգավորող մարմինները իվիճակի չեն պահպանել կամ ապահովել ԵՄ թռիչքների անվտանգության կանոնները ավելի քան 15 առանցքային ոլորտներում։ Ընդ որում, նշվում է, որ պակաս ապահովված երկրները, ինչպիսիք են՝ Ալբանիան, Բոսնիա և Հեցեգովինան և Սլովակիան, ավելի լավ են իրականացնում ավիացիոն անվտանգության գործակալության կանոնակարգերը։
EASA-ն նաև հայտնել է, որ Գերմանիայում խախտվում են ինքնաթիռի անձնակազմի ուսուցման նորմերը և նրանց աշխատանքային ժամերի սահմանափակումների պահպանումը։ Նշվում է, որ 2011 թվականին ԳՖՀ-ը այդ առթիվ գործակալությունից արդեն ստացել է նախազգուշացում: