Աշխարհի ամենահայտնի գարեջրային փառատոնը՝ Բավարիայի Օկտոբերֆեստը, այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 21-ին, այսինքն, ըստ ավանդույթի, սեպտեմբերի երրորդ շաբաթ օր, և կնշի իր 180-ամյակը: Փառատոբը տևում է 16 օր, որի ընթացքում այցելուները խմում են 7 միլիոն լիտրից ոչ պակաս գարեջուր և ուտում 1.5 միլիոն տապակած նրբերշիկ:
Այդ պատճառով Օկտոբերֆեստը նույնիսկ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ տոն: Ամեն տարի Օկտոբերֆեստում հայտնվում են նոր զվարճանքներ, և այս տարին բացառություն չէ: Հատկապես տպավորիչ է խոստանում լինել Sky Fall-ը՝ զամբյուղ, որը բարձրանում է յոթանասուն մետր բարձրության վրա և ազատ անկում կատարում:
Բացի այդ, այս տարի առաջին անգամ Օկտոբերֆեստում կհայտնվի «Ոդիսական» ատրակցիոնը. հայտնում է Euromag-ը: Փառատոնի պատվիրն Lufthansa ավիաընկերության մի քանի ինքնաթիռի անձնակազմ, որոնք մեկնելու են Մյունխենից, ինքնաթիռ կբարձրանան ավանդական բավարիական տարազներով: