Lufthansa ավիաընկերությունը անակնկալ է պատրաստել ֆուտբոլի երկրպագուների համար: Նրանք կարող են խաղերին հետևել թռիչքի ընթացքում: Ավիափոխադրողի նոր ժամանցային ծրագիրը առաջարկում է ուղևորներին դիտել Sports 24 ալիքը. հայտնում է Le Qoutidien du Tourisme-ը:
Բանն այն է, որ Sports 24 իրավունք ունի հեռարձակել Եվրո-2012-ը, Լոնդոնի Օլիմպիական խաղերը, Ֆորմուլա 1-ի բոլոր մրցարշավները և այլ միջազգային սպորտային միջոցառումներ: Այնպես որ Lufthansa-ի ուղևորները բաց չեն թողնի սիրելի խաղը նույնիսկ ճանապարհորդելիս: