Lufthansa ավիաընկերության ղեկավարությունը մտադիր է քննարկել նոր մատչելի ավիափոխադրող ստեղծելու նախագիծը: Հայտնի է, որ ստեղծվելիք ավիաընկերությունը կհրաժարվի նման հսկաների հետ համագործակցությունից, ինչպիսիք են` Ֆրանկֆուտի կամ Մյունխենի օդանավակայանները (որտեղ որ գտնվում է հենց Lufthansa-ն):
Ինչպես գրում է Wirtschafts Woche-ն` նոր փոխադրիչը կպատրաստեն ներկայիս լոուքոսթերի հիման վրա, որը պատկանում է Lufthansa-ին` Germanwings ավիաընկերությանը: Ենթադրվում է, որ այն կհիմնվի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են` Բեռլինը, Համբուրգը և Դյուսելդորֆը, իսկ Direct 4 You («Հատուկ քեզ համար») անունը կրող նոր նախագծի ծախսերը 40%-ով քիչ կլինեն, քան հենց Lufthansa-ի ծախսերը: Այդպիսով, կոնցեռնը կմեծացնի իր հնարավորությունները առաջատար եվրոպական մատչելի ավիափոխադրողների` easyJet -ի կամ Ryanair-ի հետ մրցակցության մեջ:
Հ.Գ. Իսկ եթե դեռ չգիտես, թե ինչ ասել է low-cost, ապա ծանոթացիր ճանապարհորդական այս տերմինին այստեղ: