Գերմանական Համբուրգում բացվել է ոստիկանական թանգարան: 10 000 առարկաներից կազմված ցուցանմուշները տեղակայվել են երեք հարկերում՝ 1 400 քառակուսի մետր տարածքում: Դրանք պատմում են քաղաքի իրավապահ մարմինների պատմությունը XIX դարի կեսից սկսած մինչև մեր օրերը. հայտնում է NDR-ը: Առանձին ցուցահանդես է նվիրված Երրորդ Ռեյխի ժամանակ ոստիկանության դերին: Երկրորդ հարկում այցելուներին առաջարկվում է ինքնուրույն ուսումնասիրել երեք ոստիկանական գործ` սպանություն, գողություն և փոխուստ դեպքի վայրից: Ճիշտ հետևություններ անելու համար հարկավոր է համեմատել մատնահետքերը, իմանալ ԴՆԹ-ի անալիզի պատասխանները և ուսումնասիրել գործիքները, որոնք օգտագործել են հանցագործները: Թանգարանը գտնվում է տեղական ոստիկանական դպրոցի նախկին ճաշարանում: Ի սկզբանե նախատեսվում էր թանգարանը բացել 2012 թվականին, բայց քաղաքային ոստիկանական միությունը չհասցրեց հավաքել 1 միլիոն եվրո, որը անհրաժեշտ էր նախագիծը իրականացնելու համար: Համբուրգի ոստիկանությունը ունի 200 տարվա պատմություն, առաջին միասնական ոստիկանական բաժանմունքը ստեղծվել է 1814 թվականի մայիսի 25-ին: