Բեռլինը մեկ օրով վերադարձել է իր նացիստական անցյալին, երբ Թեոդոր Հոյս Պլացը Google Maps-ում ստացավ իր հին անվանումը` Ադոլֆ Հիտլեր Պլաց: Ադոլֆ Հիտլեր Պլաց անվանումը հայտնվել է Բեռլինի քարտեզում անցած հինգշաբթի և անհետացել ուրբաթ օրը, բայց Google որոնողական համակարգը նախկին նացիստական առաջնորդի անունը հավաքելիս առաջնորդում է այցելուներին Թեոդոր Հոյս Պլաց:
Google -ը The Local-ին պատասխանել է, որ կպարզի, թե ինչպես է հին անվանումը հայտնվել քարտեզի վրա, իսկ ծառայությունը փորձել է ուղղել սխալը որքան հնարավոր է շուտ: Արևմտյան Բեռլինի Շառլոտենբուրգ-Վիլմերսդորֆ թաղամասում գտնվող հրապարակը անվանվել է ի պատիվ Ադոլֆ Հիտլերի 1933 թվականին, բայց վերադարձրել է իր հին անվանումը` Ռեյխսկանցլերպլաց, 1947 թվականին, իսկ 1963 թվականի դեկտեմբերի ստացել է իր ներկայիս անվանումը` ի պատիվ ԳՖՀ առաջին նախագահ Թեոդոր Հոյսի: