Մյունխենի կենտրոնական թաղամասերից մեկւոմ գտնվող հինգ աղբարկղերը իրենց հայտնիությամբ գերազանցել են քաղաքային օպերային, թագավորական պալատին և այգիներին` ստանալով ավելի բարձր վարկանիշ Google Maps-ի տեսարժան վայրերի շրջանում: Ապակի հավաքելու համար նախատեսված տարաները 5 աստղից ստացել են 4.7 վարկանիշ Google-ի էնտուզիաստների կողմից, ովքեր սովորական աղբարկղերը ավելի բարձր են գնահատել, քան Արվեստի տունը, որը ստացել է 4.4 աստղ, և Allianz arena ֆուտբոլային մարզադաշտը, որը ստացել է 4.5 աստղ: Աղբամանները ստացել են նույն գնահատականը, ինչ հայտնի BMW-ի թանգարանը. հայտնում է The Local-ը: