Գերմանիա. Ֆրանկֆուրտի օդանավակայանը ճանաչվել է «ամենաարգելակողը»

Համաձայն  փոխհատուցման վճարի վիճակագրության` առավել հաճախ ուղևորները թռիչքների հետաձգումից և ուշացումից տուժում են Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում: Ֆրանկֆուրտի օդանավակայանը ստացել է ամենաշատ բողոքները թռիչքների ուշացման համար, իսկ գերմանական օդանավակայանին հետևում են երեք բրիտանական` Մանչեսթերի, Սթանստեդի և Գաթվիկի օդանավակայանները:

Frankfurt airport

Սա վերջին 9 ամիսների վիճակագրությունն է: Հինգերորդ տեղում հայտնվել է Դյուսելդորֆի օդանավակայանը, վեցերորդում` Տեգելը, յոթում` Անթալիան, ութում` Բարախասը, իննում` Բիրմինգեմը, իսկ թոփ տասնյակը եզրափակում է Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանը:  Ուսումնասիրությունն անցկացրել է Refund.me ռեսուրսը. ծառայություն, որը օգնում է ուղևորներին կազմել բողոքները և ստանալ փոխհատուցում հետաձգված, չեղյալ համարված և փոփոխված չվերթի համար: Կազմակերպությունը նաև հրապարակել է ավիահանգույցների ցանկը, որոնցից դժվար է փոխհատուցում ստանալ.

Manchester airport

1. Ֆրանկֆուրտ
2. Մյունխեն, Franz Joseph Strauss
3. Փարիզ, Charles de Gaulle
4. Գաթվիկ
5. Ամստերդամ, Schiphol
6. Կոպենհագեն
7. Դյուսելդորֆ
8. Հեթրոու
9. Բարախաս
10. Մանչեսթեր

Tokyo airport

Մինչդեռ, ինչպես նշում է Business Traveller-ը, աշխարհի ամենաճշտապահ օդանավակայան է ճանաչվել Տոկիոյի օդանավակայանը, որտեղ ապրիլին տեղի ունեցած թռիչքների և վայրէջքների 92%-ը իրականացվել է ոչ ավել, քան 15 րոպե ուշացումով: Նրան հետևում են Մյունխենը` 90% և  Սիեթլը` 87%:

You might also like