Նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել տաք երկրներ տոնելու Սուրբ Ծնունդը և Ամանորը, Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը ստեղծել է նոր ծառայություն՝ ձմեռային իրերի զգեստապահարան։
Օրական 50 եվրոցենտի դիմաց ուղևորները կարող են իրենց ձմեռային շորերը թողնել օդանավակայանում, որպեսզի ավելորդ ուղեբեռ չտանեն իրենց հետ տաք երկրներ։ Այս ծառայությունը կգործի մինչև ապրիլի 27-ը, ընդ որում, ինչպես գրում է Business Traveller-ը, վերադարձի ամսաթիվը կապ չունի․ զգեստապահարանը կփակվի, երբ այնտեղից վերցնեն վերջին իրը։