Ինչպես հայտնում է Turystyka-ն` Skytrax-ը պարգևատրել է Լյուֆտանզա ավիաընկերությանը` երկարաքարշ ինքնաթիռների առաջին դասի սրահներին տալով հինգ աստղի կարգ:
207 սմ երկարությամբ անկողնու վերածվող Էրգոնոմիկ բազկաթոռներով սրահի հարմարավետության որակը և բարձր մակարդակի ժամանցային համակարգը, որը ներառում է 17-դյույմանոց էկրաններ, որով կարելի է դիտել ավելի քան 100 ֆիլմ ութ լեզուներով, ինչպես նաև` հեռուսատաալիքների և ռադիոալիքների լայն ընտրության հնարավորությունը և 200 գրքերից և ձայնասկավառակներից կազմված հավաքածուն արժանացել են բարձր գնահատականի: Էկոնոմ և բիզնես դասի սրահները արժանացել են 4 աստղի:
Lufthansa-ի նախագահ Հուբեր Ռայնոլդը նշում է, որ ավիաընկերության ուղևորները կգնահատեն սրահների հարմարավետությունը, իսկ աշխատանքին տրված բարձր գնահատականը ոգեշնչում է շարունակական ներդրումների և սպասարկման որակի բարելավման: