Գերմանացի անատոմ Գյունթեր ֆոն Հագենսը, ում անվանում են «Դոկտոր Մահ», քանի որ նա պահպանում և ցուցադրում է մահացած մարմինները՝ որպես արվեստի նմուշ, Բեռլինում բացում է իր աշխատանքների թանգարան:
Իր շոուով ամբողջ աշխարհով 20 տարվա շրջագայություններից հետո Հագենսը իր աշխատանքների՝ 20 մարմինների և 200 ներքին օրգանների համար գտել է մշտական բնակության վայր՝ հեռուստաաշտարակի ստորոտին:
Ինչպես գրում է news.com.au-ն՝ նոր թանգարանը դժվար թե մնա առանց ցուցանմուշների, քանի որ թանգարանի կազմակերպիչների տվյալներով, ավելի քան 15 000 մարդ, հիմնականում՝ գերմանացիներ, համաձայնել են մահվանից հետո նվիրաբերել իրենց մարմինը այդ ցուցահանդեսին: