Ավելի քան 10 000 ուղևոր տարհանվել և 140 չվերթ չեղյալ են համարվել կասկածելի պայուսակի պատճառով, որը թողել են Դյուսելդորֆի օդանավակայանում: Պայթուցիկ նյութերի փոխարեն պայուսակում հայտնաբերվել է 9 կգ ալյուր և դարչին: Տագնապը հայտարարվել է Դյուսելդորֆի օդանավակայանում անցած երեքշաբթի կեսօրին, երբ անվտանգության աշխատակիցները մեկնման սրահում հայտնաբերել են մոռացված պայուսակը:
Ոստիկանությունը փակել է օդանավակայանը մինչև 22.30-ը: Արագ հայտնաբերել են, որ պայուսակում չկան պայթուցիկ նյութեր, բայց հետո խոսակցություններ են պտտվել, թե մոռացված իրերում թմրանյութ է թաքնված: Արդյունքում, պարզվել է, որ պայուսակում գտնվել է երեք տուփ ալյուր և դարչին՝ 9 կգ ընդհանուր քաշով: Միայն անհասկանալի մնաց, թե ինչու է պայուսակի տերը վերցրել այդ քանակությամբ այլուր, բայց մթերքներ տեղափոխելը արգելված չէ. հայտնում է Spiegel Online-ը: