Գերմանիա. Սրճարան, որտեղ վճարում են նստելաժամանակի համար

Վիսբադենում բացված նոր սրճարանում այցելուները վճարում են ոչ թե պատվիրածի համար, այլ այն ժամանակի, որը անցկացրել են սրճարանում: Նոր հայեցակարգը այնտեղ է գնացել Արևելքից, Ռուսաստանից, որտեղ այն հաջողություն է ունեցել: Դարյա Վոլկովան Ռուսաստանից  Գերմանիա է մեկնել 2008 թվականին, բացել է  Slow Time սրճարանը, որտեղ այցելուները մուտք գործելիս կապում են թևնոցներ, որի վրա նշվում է ժամանակը:

Slow Time Cafe In Wiesbaden

Հյուրերը վճարում են €0.05 եվրո րոպեի դիմաց կամ 3 եվրո մեկ ժամի դիմաց: Դուրս գալուց ժամանակը հաշվում են  և հաճախորդին ներկայացնում հաշիվը: Հայեցակարգը կայանում է  նրանում, որ մարդիկ մոռանան ժամանակի մասին և ուշադրություն դարձնեն շրջակա միջավայրին, դրա համար սրճարանում ամրացված են շատ ժամացույցներ, որոնք ցուցադրում են տարբեր ժամեր:

Slow Time Cafe In Wiesbaden

Գերմանացիների համար անսովոր  այս սրճարանի այցելուները կարող են պատվիրել այնքան սուրճ, որքան կամենում են, բացի այդ, նրանք կարող են իրենց հետ սնունդ բերել և այս փոքրիկ սրճարանում զգալ իրենց` ինչպես սեփական տանը: Դրա համար ստեղծված են բոլոր պայմանները. սրճարանը հյուրասենյակի տեսք ունի` գրապահարաններով և սեղանի խաղերով, իսկ ելքի մոտ դրված են հողաթափեր:

Slow Time Cafe In Wiesbaden

Որոշ մշտական այցելուներ Facebook-ում հիացական կարծիքներ են գրում` նշելով, որ անվճար սուրճով այս  հիանալի սրճարանը  լավագույն վայրն է աշխատելու համար: Բայց The Local-ը կասկածում է հայեցակարգի հաջողությանը և գրում է, որ միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք փոքրիկ սրճարանների մյուս սեփականատերերը կորդեգրեն այս աշխատելաոճը, թե` ոչ:

Slow Time Cafe In Wiesbaden

You might also like