Գերմանիա. Բեռլինյան հյուրանոցը անքնությամբ տառապող հյուրերին առաջարկում է հատուկ սենյակներ

Բեռլինյան Swissôtel Berlin հյուրանոցը խոստանում է անքնությամբ տառապող  հյուրերին  քնեցնել: Մարտ ամսից հյուրանոցում հնարավոր կլինի  վարձակալել հատուկ քնեցնող սենյակ:  Առաջարկվում է հատուկ ծառայություն. լեռնային օդ, հանգստացնող ըմպելիքներ, լուսային թերապիա: Համագործակցելով բժշկական փորձագետների և Քյոլնից  քունը հետազոտող Միխայիլ Ֆելդի հետ` հյուրանոցը մշակել է  սթրեսով և անքնությամբ տառապող հաճախորդների համար նախատեսված Deep Sleep  համակարգը:

«Deep Sleep –ը հանգստացնող և քնեցնող մեթոդների համադրություն է»,-ասում է Ֆելդը: Նախքան մահճակալին պարկելը  հաճախորդին տալիս են շոկոլադով տաք ըմպելիք  և  նա  30 րոպե շնչում է լեռնային թարմ օդ: Ապացուցված է, որ թարմ օդը թուլացնում է,  թեթևակի հոգնածություն է տալիս օրգանիզմին:  Ննջասենյակից լավանդայի բույր է գալիս:

Երբ հաճախորդը պարկում է անկողնում հատուկ սարքը ծովային ալիքների ձայն է հանում, որոնք օժանդակում են օրգանիզմին հանգստանալու և քնելու: Առավոտյան հյուրը կստանա դեղաբույսերով սառը ըմպելիք և կես ժամ կանցկացնի  10 000 հատ լյուքս լույսերի ներքո, որը  պայծառ արեգակի տպավորություն է թողնում:

You might also like