Բեռլինում հոկտեմբերի 9-ի ժամը 19.30-ին կբացվի Festival of Lights ամենամյա լույսի փառատոնը, որը անցկացվում է 2005 թվականից:
Փառատոնում ներգրավված են Բեռլինի ամենահայտնի շենքերը և պատմական վայրերը` Բրանդենբուրգյան դարպասները, Ալեքսանդրովյան հրապարակը, հեռուստակայանը, «Ոսկե Էլզա» հաղթանակի շարասյունը, Ունտեր դեն Լինդենը, Բեռլինյան տան ճակատային հատվածը, Բեռլինյան տաճարը, Պերգամոն թանգարանը, Թանգարանային կղզու շենքը, Գլխավոր կայարանը, Շարլոտենբուրգ ամրոցը և այլն:
2013 թվականի հոկտեմբերի 12-ին փառատոնի շրջանակներում կանցկացվի «OpenCity» ակցիան, որը կսկսի երեկոյան ժամը 19.00-ին և կավարտվի 24.00-ին: Զբոսաշրջիկներին կթույլատրվի գնալ կուլիսներ և տեսնել մի քանի լուսավորված հատվածներ, որոնք դեռ վերջնականապես չեն որոշվել: