Գերմանիա. Airberlin-ը թույլատրում է օգտագործել էլեկտրոնիկան թռիչքի ընթացքում

Airberlin ավիաընկերությունը թույլատրել է ուղևորներին օգտագործել շարժական էլեկտրոնային սարքերը թռիչքի և վայրէջքի ընթացքում:

Airberlin

Այժմ  airberlin-ի ուղևորները գրեթե բոլոր չվերթների ժամանակ՝ կարճ, միջին, թե երկար, կարող են օգտվել շարժական էլեկտրոնային սարքերից, որոնք դրված կլինեն ավիառեժիմի վրա թռիչքի, վայրէջքի և ամբողջ չվերթի ընթացքում. այս մասին հայտնել է ավիաընկերությունը երկուշաբթի օրը:

Airberlin

Նոր կանոնի ներդրումը հնարավոր է դարձել՝ շնորհիվ EASA ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության պահանջների թուլացման: Հիշեցնենք, որ ավելի վաղ նման նորարարություն ներդրել են easyJet  և Korean Air ավիաընկերությունները:

You might also like