Գերմանացիները հանգստի համար ընտրում են հենց Գերմանիան

GermanyԳերմանիայի համար լավագույն հանգիստը հենց Գերմանիան է. այս մասին ասվում է ամենամյա հաշվետվության մեջ, որը պարզ է դառնում գերմանացիների նախասիրությունների հիման վրա վերլուծություններ անելով: 2013 թվականին գերմանացիների համար առավել հայտնի ուղղությունը դարձել է իրենց հայրենիքը, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Իսպանիան: Ինչպես գրում է The Local-ը՝ հարցմանը մասնակցած  գերմանացիների մոտավորապես 60%-ը պատասխանել է, որ 2013 թվականին իրենք հանգստացել են ավելի քան 5 օր, իսկ ճանապարհորդության միջին արժեքը կազմել է 1.063 եվրո: Առավել հայտնի հանգստավայր է դարձել Հարավային Գերմանիան և Բալթյան ափը: Վերլուծության հեղինակները կանխատեսում են, որ 2014 թվականին գերմանացիները կնախընտրեն հանգստանալ տանը` ընտրելով տնային հարմարավետությունը, ոչ թե արտասահմանյան էկզոտիկան:

You might also like