Գերմանացիները ռոբոտին սովորեցրել են գարեջուր բերել (Վիդեո)

Գերմանացի ինժեներները ստեղծել են ռոբոտի, որը կարողանում է բացել սառնարանն ու բերել պահանջված գարեջուրը։

Տեսանյութը հրապարակվել է YouTube-յան homerUniKoblenz ալիքում։ Ինչպես նշված է տեսանյութի նկարագրության բաժնում՝ սարքը պետք է կատարի օբյեկտների սեգմենտացիայի և մանիլպուլյացիայի բարդ հրահանգներ։ Դրա համար գիտնականները ստեղծել են նեյրոցանց։

Կադրերում երևում է, թե ինչպես է ռոբոտը գտնում սառնարանը, բացում այն, գտնում պահանջված գարեջրի ապրանքանիշն ու տալիս այն մարդուն։ Հեղինակների կայքում նշվում է, որ համակարգը կարողանում է շշի վրա տարբերակել 20 պատկեր։

You might also like