55-ամյա գերմանացի Պիտեր Ռուդի Ֆեստերլինգը (Peter Rudi Festerling) ամեն տարի գալիս է Թայլանդ, որպեսզի անվճար մաքրի փողոցները։ Գերմանացին՝ ինքը, դա բացատրում է ասիական երկրների հանդեպ ունեցած սիրով։ Վերջին մի քանի տարին Ֆեստերլինգը, ով իր հայրենիքում դռնապան է աշխատում, գալիս է Ուդոնթհանի քաղաք ոչ միայն հանգստանալու համար, այլև՝ քաղաքը աղբից մաքրելու։ Վերջերս տեղաբնակները անմահացրել են նրան հյուրանոցի մոտ գտնվող հեռախոսային խցիկները մաքրելիս, որտեղ նա բնակվում է։ Facebook-ում տեղադրված լուսանկարները հավաքել են մի քանի տասնյակ հիացական մեկնաբանություններ՝ շնորհակալական խոսքերով և մաղթանքներով։ «Ես սկսել եմ մաքրել Ուդոնթհանի փողոցները, որովհետև հերթական այցի ժամանակ ինձ անհարմար զգացի սովորական ճանապարհի վրա թափված աղբի մեջ զբոսնելիս»,-ասում է Ֆեստերլինգը։ «Տեղաբնակները շատ բարի են իմ հանդեպ, նրանք ինձ հաճախ ջուր են առաջարկում կամ պարզապես լուսանկարում աշխատելիս»,-հավելել է նա։