Գերմանացի ուղևորների 33%-ը հայտնել է, որ չի զգում ուղեկցորդի և ուղեկցորդուհու կարիք: Այսպիսին է հարցման արդյունքները, որը անցկացրել է Fly.com պորտալը` ցանկանալով պարզել, թե ինչից են պատրաստ հրաժարվել նրանք ավիատոմսի արժեքը նվազեցնելու համար: Բնականաբար, ավիաընկերությունները երբեք չեն հրաժարվի ուղեկցորդուհիներից, որոնց պարտականությունները ընդգրկում են անվտանգության միջոցների լայն շրջանակ, սկսած` նախաթռիչքային ցուցումներից, մինչև` վթարի ժամանակ առաջին օգնությունից և ուղևորների մեկուսացումից:
Իսկ տոմատի հյութից հրաժարումը, որին կողմ են 82%-ը, լիովին հնարավոր է, սակայն դա էլ, դժվար թե, նկատելիորեն նվազեցնի ավիատոմսի գինը: 55%-ը կոչ է անում խնայել հիգիենիկ պարագաների հաշվին` վստահեցնելով, որ իրենք դրա կարիքը չեն զգում: 14% -ը պատրաստ է թռչել առանց ուղեբեռի, իսկ 13%-ը նույնիսկ պատրաստ է հրաժարվել զուգարանից, եթե խոսքը կարճ կամ միջին տևողությամբ թռիչքի մասին է: Հարցվածներից ոմանք առաջարկել են հրաժարվել ծալովի լրացուցիչ աթոռներից և սեղաններից: Իսկ թռչել առանց օդաչուի համաձայն են միայն գերմանացիների 3%-ը: Այս մասնակիցները վստահ են, որ ապագան ավտոօդաչուներինն է: