Վրաստանում տուրիստական բում է

Վրաստանում իսկական տուրիստական բում է: Վրաստանի ազգային տուրիստական գործակալության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում, չհաշված ԵՄ և ԱՊՀ երկրները, Վրաստան են այցելել 297.414 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 75%-ով:

Համաձայն տուրիստական վիճակագրության, ԱՊՀ երկրներից Վրաստան են այցելել 351.064 զբոսաշրջիկներ, որը 18%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս տարի Վրաստան են այցելել զբոսաշրջիկներ նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից՝ 6012 մարդ, Աֆրիկայից՝ 1683, Ասիայից 14.900: Սույն ցուցանիշներն անցյալ տարվա առաջին չորս ամիսների համեմատ 88%-ով ավելի են:

Համաձայն Վրաստանի ազգային տուրիստական գործակալության, այս տարի Վրաստանի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Կուբացի զբոսաշրջիկները: Ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելել Թուրքիայից՝ 271.980: Թուրքիային հետևում են Ադրբեջանը` 175.171, Հայաստանը՝ 111.403 և Ռուսաստանը՝ 46.438:

You might also like