Մոմե արձանների առաջին թանգարանը` Վրաստանում

Վրաստանի առաջին մոմե արձանների թանգարանը կբացվի Բաթումիում: Այն կտեղակայվի Մազնիաշվիլի փողոցի պատմական շենքում, որը կառուցվել է XIX դարի վերջին և ներառված է քաղաքի մշակութային ժառանգության ցանկում: Թանգարանը ունի մի քանի թեմատիկ սրահներ, որոնցից մեկը նվիրված է արգանավորդների` ոսկե բրդի համար արշավին: Արգոնավորդների արձանները կտեղադրվեն համապատասխան ձևավորմամբ սրահում:

Ինչպես բացատրում է թանգարանի ադմինիստրացիան` գրեթե բոլոր ցուցանմուշները ներկայացված են այս կամ այն տեսարանում, ինչը թանգարանը դարձնում է  բացառիկ: Ներկայումս ընթանում են շենքի վերականգման աշխատանքները, պաշտոնական բացումը կլինի սեպտեմբերի վերջին: Աջարիայի մայրաքաղաք և Վրաստանի գլխավոր ծովափնյա հանգստավայր Բաթումին ակտիվորեն զբաղվում է իր զբոսաշրջային առաջարկների բարելավմամբ: Այստեղ արդեն կան տեղեկատվական հարթակներ, բացվում են նոր հյուրանոցներ, զբոսաշրջիկների համար գործում են զեղչային քարտեր, իսկ հյուրերին սպասվում են հանգստի ամենատարբեր տեսակներ:

You might also like