Վրաստան․ Պրոմեթևս քարանձավը կրկին բաց է զբոսաշրջիկների համար

Վրաստանի արևմուտքում գտնվող Պրոմեթևս քարանձավը, որը լցվել էր ուժեղ անձրևներից, արդեն բաց է զբոսաշրջիկների համար․ հայտնել է  շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին։
Կիրակի գիշերը անձրևային ուժեղ տեղումների արդյունքում փակվել էր քարանձավի կենտրոնական մուտքը։ Անձրևի բերած ավազն ու խիճը փակել էին զբոսաշրջային արահետը, վնասել բռնակները։ Քարանձավի լուսավորությունը վթարային անջատվել էր։

underground-river-in-prometheus-cave
«Տեղումները վնասել են մի քանի բռնակ։ Ջրի մակարդակը բարձրացել է նաև նավակներով տեղաշարժման հատվածում։ Վերականգնողական աշխատանքներն արդեն կատարվել են, Պրոմեթևս քարանձավն արդեն ընդունում է այցելուներին»,— հայտարարել է Ագուլաշվիլին։
Նախօրեին Արևմտյան Վրաստանում՝ Աջարիայում, Գուրիայում, Սամեգրելոյում և Իմերեթիում, հորդառատ անձրևների արդյունքում բարձրացել է ջրի մակարդակը գետերում, ողողել գյուղերի միջև ընկած ճանապարհները, գյուղատնտեսական շինությունները։

You might also like