Բազմաֆունկցիոնալ Twin Tower համալիրը, որը կկառուցեն Բաթումի առողջարանային քաղաքում (Աջարիա), կդառնա վեցրերոդը աշխարհում հյուրանոցային համարների քանակով։
Համալիրը կմիավորի երկու 45-հարկանի մասնաճյուղերը, որտեղ կլինեն 4,5 հազար հյուրանոցային համար։ Նախագծի ներդրումային արժեքը, որն իրականացնում է վրացական ORBI GROUP ընկերությունը, կազմում է 120 միլիոն դոլար։ Աշտարակներում, որոնց շինարարությունը կավարտվի 19 ամսից, տեղ կգտնեն նաև ռեստորաններ, սրճարաններ, առևտրա-ժամանցային կենտրոններ, բաց և փակ լողավազաններ, մանկական խաղահրապարակ, կոնֆերանս սրահներ, ավտոկայանատեղի և այլն։
Շինարարության ընթացքում աշխատանքի կտեղավորվեն 1,5 հազար մարդ, իսկ շահագործման հանձնելուց հետո՝ 3 հազար տեղաբնակ․ հայտնում է Աջարիայի ղեկավարության մամուլի ծառայությունը
ORBI GROUP-ը հանդիսանում է Վրաստանի առաջատար շինարարական ընկերությունը։ Ներկայումս շինարարությունը ընթանում է 1 250 000 քառակուսի մետր մակերեսով տարածքում, իսկ աշխատակիցների թիվը կազմում է մինչև 6 հազար մարդ։
Այլ հոդվածներ
You might also like