Հուշանվերների ցանկը, որոնք կարելի է բերել Բելգիայից, համալրվել է ևս մեկով` տեղական արտադրության ջինով: Ըմպելիքը պատրաստում է Filliers ընկերությունը, որը մասնագիտացված է «ջենեվեր» օղու արտադրության մեջ: Filliers Dry Gin-28 ապրանքանիշի ջինը պատրաստված է օրիգինալ բաղադրատոմսով` ներառյալ 28 բազմապիսի համեմունքներ: Ըմպելիքը ունի փափուկ համ` մրգային և ծաղկային նրբերանգներով: Հարկ է նշել, որ Բելգիան, որը հայտնի է իր գարեջրով, նախկինում հայտնի է եղել նաև վիսկու արտադրությամբ: Belgian Owl -ը ընդգրկված է Whisky Bible 2011 տեղեկագրքում: