Եվրոպայի խոհարարական քարտեզը (մաս 8)

Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն  ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:

food-map

Հարավային Եվրոպա

Իսպանական խոհանոցի ֆավորիտ է համարվում պաելյան: Շաֆրանով համեմված ձիթապտղի յուղով և ծովամթերքով պատրաստված բրինձը տարածում է գտել Վալենսիայից, որտեղ, ըստ ավանդույթի, այն  պատրաստել են բաց կրակի վրա: Իսպանացիները վստահեցնում են, որ պաելյան չի կարող հոգնեցնել, քանի որ գոյություն ունի նրա պատրաստման 300 տարբերակ՝  հարմարեցված իսպանական տարբեր շրջաններին:

paella

Իտալիան կլինի բացառիկ երկիր, քանի որ պաստայի և պիցցայի մրցակցությունը անհնարին է: Սպագետի պտտեցնել և խրթխրթան պիցցան համտեսել սիրում են գրեթե բոլորը, սկսած՝ Վլադիվոստոկից մինչև Սան Ֆրանցիսկո: Իսկ իտալական ֆավորիտների հետ իր քանակով կարող է մրցել միայն կարտոֆիլի ֆրին:

Pizza vs spagetti

You might also like