Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:
Արևմտյան Եվրոպա
Ինչ անել Ֆրանսիայի հետ, ընդհանրապես պարզ չէ: Այս խոհանոցը այնքան բան է հայտնագործել, որ հնարավոր է կյանքիդ կեսը փորձես և չկրկնվես: Որպեսզի խուսափենք այսքան առաջնային ուտեստների թվարկումից, մենք որոշել ենք հիմնվել բոլոր հիմքերի հիմքի վրա` ֆրանսիական հացի (բագետի) վրա, որի միայն հոտից գլուխդ է պտտվում: Դրա թեթև խրթխրթոցը՝ օդի թեթևության հետ համադրած, արդեն առանձին ուտեստ է, որը կարող եք ուտել որպես նախուտեստ:
Գլխավոր շվեյցարիական ուտեստը անկասկած պանրի ֆոնդյուն է: Ըստ առեղծվածի՝ դա հնարել են հովիվները, որոնք կրակի վրա են դրել փայտիկի վրա ամրացված պանրի մնացորդները սխտորով և հացով: Ժամանակակից դասական պանրի ֆոնդյուն պատրաստվում է վաշերան և գրյույեր տեսակների խառնուրդից, ինչը նրան դարձնում է թանկարժեք հաճույք: