Եվրոպայի խոհարարական քարտեզը (մաս 7)

Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն  ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:

food-map

Արևմտյան Եվրոպա

Ավստրիայի հետ միասին Բելգիան համարվում է որակյալ քաղցրավենիքի հոմանիշը, բայց գլխավոր բելգիական հայտնագործությունը կարելի է համարել կարտոֆիլի ֆրին: Ողջ երկրով մեկ տարածված Friture արագ սննդի կրպակներում տապակայի մեջ տապակում են ոչ միայն կարտոֆիլ, այլև  միս, ձուկ, բանջարեղեն: Ռեստորաններում բելգիական ֆրին մատուցվում է ոստրեների հետ միասին:

Free

You might also like