Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:
Արևմտյան Եվրոպա
Հարազատ Գերմանիան և Ավստրիան ավելի շատ հակված են խոզի մսին: Գերմանական յուրաքանչյուր մարզ ունի իր սիրելի երշիկը՝ ֆրանկֆուրտեր, նյուրնբերգական և մյունխենյան, կարրիի և գարեջրային երշիկներ: Հարևան ավստրիացիները նույնպես հետ չեն մնում, բայց նախընտրում են մսի ամբողջական կտորներ, որոնցից ամենահայտնին վիենական շնիցելն է: Նիդերլանդցիները առանձնանում են ծովատառեխի հանդեպ անսահման սիրով, որը ուտում են պոչից բռնած՝ փորձելով կծել հնարավորինս մեծ կտորներ: Սակայն հիմնական հոլանդական ուտեստ կարելի է համարել ստամպոտը՝ կարտոֆիլի պյուրեն բարջարեղենով՝ թթու կաղամբով, սպանախով, սոխով և գազարով: Ստամպոտի հետ սովորաբար պատվիրում են նրբերշիկ կամ խոզի միս: