Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:
Լիտվա կարելի է գնալ լցոնած մսով կարտոֆիլի` ցեպելինայի հետևից: Ցեպելինան մատուցում են թթվասերով, սոխով և բեկոնով: Հարևան Լատվիայում նույնպես սիրում են ամենատարբեր ուտելիքներին ավելացնել բեկոն, օրինակ` պուտրան: Պուտրան մասամբ նման է կաթով ապուրի, որտեղ բացի մի քանի կտոր տարբեր տեսակի հատիկեղենից կլինի նաև միս, բուսայուղ և ցանկացած կաթնամթերքներ: