Եվրոպայի խոհարարական քարտեզը (մաս 1)

Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն  ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:

food-map

Հյուսիսային Եվրոպա

Աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքում` իսլանդական Ռեյկավիկում, կարևոր հյուրին հյուրասիրում են  վիկինգների հաց` քրքրված շնաձկան մսով: Շնաձկան միսը 6 շաբաթ պահում են հողի մեջ, որպեսզի շնաձկան  թունավոր հավելումները «մարինացնեն» միսը, որից հետո ևս 2-3 ամիս այն պահում են  չորանոցում: Ստացված անուշահոտ կտորը կտրատում են և համեմում փչացրած մսով: Ուտեստի հետ խմում են բրենիվին, ինչպես նաև՝ կարտոֆիլի և չամանի շնապսով:

Comida hakarl

Այդպիսի սկզբից հետո մայրցամաքային Եվրոպան կարծես ավելի քիչ դաժան է: Նորվեգիայում դասական է համարվում ֆորիկոլը` շոգեխաշած գառան ոսկորոտ միսը՝ խոշոր կտրատած կաղամբով և սև հատիկ պղպեղով: Տոն օրերին ֆորիկոլը մատուցում են 35-50 աստիճան ակվավիտով` կարտոֆիլի սպիրտ, որը թրմում են հատուկ համեմունքներով:

You might also like