Եվրոպայի խոհարարական քարտեզը (մաս 12)

Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն  ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:

Արևելյան Եվրոպա

Բելոռուսական կարտոֆիլը կամ բուլբան տեղական խոհանոցի հիմնական ուտեստներից մեկն է: Կարտոֆիլը պատրաստում են բոլոր հնարավոր միջոցներով, այնպես որ մեկ բաժնով հաստատ չեք բավարարվի: Գլխավոր կարտոֆիլային բաղադրատոմսը կարտոֆիլային բլիթներն են, որն էլ փոխանցվել է հարևան երկրներին: Բլիթները  կարելի է մատուցել երկրի գլխավոր ալկոհոլային խմիչքի`կրամբամբուլյաի` մեղրով համեմված լիկյորի հետ:

Belorus dish

Հայաստանում սիրված  ուկրաինական խոհանոցը հայտնի ուտեստների մեծ պաշար ունի` բորշչ, կիևյան կոտլետներ և այլն: Բայց ամեն դեպքում ամենաուկրաինականը կարելի է համարել վարենիաները, որի ապացույցն է նաև ժողովրդական բանահյուսությունները:

Dumplings

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա ցանկացած արտասահմանցի իսկույն կասի. «բորշչ և օղի», և դա անվիճելի է: Չնայած ռուսները ունեն նաև ձկնկիթով բլիթներ, շչի, ակրոշկա և այլն:

borsch

Ամփոփելով եվրոպայի խոհարարական քարտեզը՝ հետաքրքիր կլիներ մեկնաբանություններում տեսնել Ձեր կարծիքը հայկական գլխավոր ճաշատեսակների մասին: Որ հայկական ճաշատեսակը կներկայացնեիք դուք այս ցանկում:

 

You might also like