Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:
Արևելյան Եվրոպա
Լեհաստանի ամենահայտնի ազգային ուտեստը Բիգոսն է: Թթվեցրած կաղամբը տապակում են սոխի և սմբուկի հետ, որից հետո ավելացնում են միս, տոմատի մածուկ, համեմունքներ, գինի և թողնում են, որ հանգստանա: Համով բիգոսը կաղամբով ապուրի և թթու կաղամբի միջին տարբերակն է ստացվում: Երբեռմն Բիգոսի հետ մատուցում են օղի, որի գյուտը Լեհաստանը վիճարկում է Ռուսաստանի հետ: Չեխական ազգային խոհանոցի գրեթե յուրաքանչյուր ուտեստ հիանալի համադրվում է գարեջրի հետ: Լիարժեք չեխական ճաշի դասական տարբերակն է՝ խոզի կոտլետ կամ զինգ շոգեխաշած կաղամբով կամ ալյուրով կամ կարտոֆիլի խմորով պելմենիներով, որը եփվում է գոլորշու վրա: